Learn More About Peace Corps

Peace Corps in Armenia

Country flag

Ընդհանուր տեղեկություն

ԱՄՆ  Խաղաղության Կորպուսը ստեղծվել է 1961 թ–ին՝ աշխարհում խաղաղություն ամրապնդելու նպատակով։ ԱՄՆ–ի քաղաքացիները անկախ տարիքից և  էթնիկական խմբից, ընտրվում են  իրենց փորձի և կրթության հիման վրա՝ 2 տարի որպես Խաղաղության կորպուսի կամավոր ծառայելու նպատակով։ Խաղաղության կորպուսը գործում  է աշխարհի 77  երկրներում։
ԱՄՆ–ի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ միատեղ 1992 թ–ին համաձայնություն է կնքել՝ ստեղծել Խաղաղության կորպուս Հայաստանում։ Սկսած այդ ժամանակից 700 ամերիկյան ԽԿ–ի կամավոր ծառայել են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Ներկայումս 99 կամավոր աշխատում է  հայ գործըկերների և կազմակերպությունների հետ՝ բարելավելու անգլերենի ուսուցումը և համայնքի և բիզնեսի զարգացումը։ Կամավորների և նրանց հայ գործընկերների միջև անձնական և աշխատանքային հարաբերությունները Հայաստանում ԽԿ–ի հաջողության բանալին են հանդիսանում։

ԽԿի նպատակները

  • մասնագիտական օգնություն ցուցաբերել  հյուրընկալող երկրին։
  • օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ  հասկանալ ամերիկյան ժողովրդին։
  • օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ հասկանալ  հյուրընկալող ժողովրդին։

Համայնքի  և բիզնեսի զարգացման ծրագիր

ՀԲԶ  ծրագիրը ձևավորվել է ի պատասխան  Հայաստանի կառավարության խնդրանքի՝ ազատ շուկայի անցման պրոցեսում արդյունավետ մասնակցելու համար։                                     

Ծրագիրն իրականցնող աշխատանքներ

  • Բիզնեսի վերաբերյալ դասընթացներում աջակցություն։
  • Կազմակերպությունների զարգացման և անձնակազմի նախապատրաստման աջակցություն ։
  • Դասընթացների կազմակերպում գործազուրկ մարդկանց համար, բիզնեսի խորհրդատվություն և ծրագրերի զարգացում։
  • Կապի հաստատում այլ նման միջազգային կազմակերպությունների հետ:
  • Աջակցություն համայնքի անդամներին նոր ծրագրերի իրականացման գործընթացում։
  • Խորհրդատվություն տեղական բիզնես կենտրոններին։
  • Տեղական բիզնես կենտրոններին բիզնես պլան կազմելու, մարկետինգի և կապ հաստատելու աջակցություն։
  • Հասարակական կազմակերպությունների անդամներին անձնական և մասնագիտական աճման մեջ աջակցություն՝ ՀԿ–ի ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ 

Համայնքների կարիքների ուսումնասիրություն և ծրագրերի ձևավորման և զարգացման գործընթացում աջակցություն։

Անգլերեն լեզվի ուսուցման ծրագիր

Անգլերենի ուսուցման ծրագրի նպատակն է նպաստել  
Հայաստանի ինտեգրացմանը միջազգային հանրության մեջ՝ բարելավելով անգլերենի դասավանդման որակը և այլ կրթական հնարավորություններ Հայաստանում։

Ծրագիրն իրականցնող աշխատանքներ

  • Ապահովել որակյալ անգլերեն լեզվի մատուցում ուսանողներին՝ դասարանային սարքավորումների, անգլերեն լեզվի ակումբների և հավելյալ կրթական հնարավորությունների միջոցով։
  • Կամավորների հետ համագործակցության արդյունքում՝ կատարելագործել անգլերեն լեզու դասավանդողների լեզվական կարողություններն ու դասավանդման մեթոդները։
  • Աշխատել միասնականորեն ճանաչելու, հասկանալու, զարգացնելու և միավորելու կրթական ծրագրերը՝ ձեռք բերելով  անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։
  • Միավորել մշտապես հուզող թեմաները և տալ ծրագրին հիմնված մոտեցում՝ իրենց դասավանդման մեջ ներառելով միջոցառումներ ուսումնական պլանից դուրս։
  • Իրականացնել բազմաբնույթ  համայնքային զարգացման ծրագրեր և միջոցառումներ՝ համագործակցելով համայնքային կազմակերպությունների հետ։                   

 

Հասցե' 33 Չարենցի փողոց, Երևան, 0025, Հայաստանի Հանրապետություն
Հեռ՝ (374 10) 513500
Ֆաքս՝ (374 10)  557991
Էլ. հասցե՝